ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստում դատապարտել է Սիրիայում մարդասիրական շարասյան գնդակոծությունը և կոչ է արել անհապաղ վերականգնել մարդասիրական հասանելիությունը: Irish Times-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Պետքարտուղար Քերին դատապարտեց երեկվա ավիահարվածները, որոնք հանգեցրել են մարդասիրական աշխատողների մահվան. վերջիններս փորձել են մթերք, սնունդ և դեղամիջոցներ հասցնել Հալեպի շրջափակված շրջաններ: Նա և մյուս նախարարները ցավակցություն են հայտնել անմեղ մարդկանց մահվան կապակցությամբ և հաստատել են մարդասիրական մատակարարումների անարգել, անվտանգ և մշտական հոսքն անհապաղ վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը»,- ասել է Քիրբին:












































