Sunday, 14 06 2026
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ

Հայկա՛զ, իմ երեխաների հաշվին քո երեխաներին մի մեծացրու. Գեներալ Հայկազ Բաղմանյանը բիզնես է խլել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը 2007 թվականի ամռանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ համաձայնության է գալիս, որպեսզի իրեն պատկանող գործարանի տարածքում համատեղ գազալցակայան կառուցեն:

Թաթուլ Բաղդասարյանը Armtimes.com-ին պատմեց, որ Հայկազ Բաղմանյանը սկզբում իր օգնականի միջոցով է պայմանավորվել, իսկ երբ տարածքն արդեն ուսումնասիրել է, կապ է հաստատել նրա հետ, որից հետո նրանք հանդիպել են: Պայմանավորվել են, որպեսզի 70/30 հարաբերակցությամբ կիսեն ապագա բիզնեսի շահույթը (70 տոկոսը՝ Հայկազ Բաղմանյանին): Դրանից հետո, Թաթուլ Բաղդասարյանը փորձել է իրենց բիզնեսի փաստաթղթավորումն անձամբ իրականացնել, սակայն որևէ պետական կառույց նրան գազալցակայան կառուցելու և շահագործելու թույլտվություն չի տվել: և, օրերից մի օր Բաղդասարյանը տեղեկացել է, որ իրավունք ունեն գազալցակայանը գործարկեն առանց որևէ իրավական փաստաթղթի:

«Դրանից հետո Հայկազը սկսեց «սիլավոյ» աշխատել և 2007 թվականի դեկտեմբերի 31-ին գազալցակայանը շահագործվեց առանց որևէ փաստաթղթի, առանց թույլտվության՝ իրեն բնորոշ»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը:

Շահագործումից երեք ամիս անց, սակայն Բաղդասարյանին չի հաջողվում Հայկազ Բաղմանյանից ստանալ շահույթի իր մասնաբաժինը: Այս հենքի վրա նրանց հարաբերությունները լարվում են:

2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 7-ին, Հայկազ Բաղմանյանը զանգահարում է Թաթուլ Բաղդասարյանին և հանդիպում պահանջում: Նրանք հանդիպում են Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող նախկին «Բեսթ» սուպերմարկետի դիմաց: Պայմանավորվում են, որ ևս երկու ամիս կանցնի և շահույթը նախկին պայմանավորվածության համաձայն կբաշխեն, քանի որ Բաղմանյանն իբր վարկով է գազալցակայանը շահագործել և ֆինանսական որոշ խնդիրներ են առկա: Անցնում է այդ երկու ամիսն էլ, սակայն Հայկազ Բաղմանյանն իր խոստումը չի կատարում, իսկ Թաթուլ Բաղդասարյանը դիմում է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը՝ պահանջելով դադարեցնել իր տարածքի գազամատակարարումը:

Այդ ժամանակ «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենը դեռևս ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն էր և հենց նրա անունով էլ Թաթուլ Բաղդասարյանը դիմում է գրում: Սակայն, Կարեն Կարապետյանի տեղակալը նրան պատասխանում է, որ իր ղեկավարած ընկերությունում բաժնետերերի վեճ կա, որը գտնվում է դատարանում և միայն վեճը հարթելուց հետո կդադարեցվի գազամատակարարումը: Թաթուլ Բաղդասարյանը փորձում է դիմել ՀԷՑ, որպեսզի հոսանքազրկեն գազալցակայանը, սակայն կրկին ապարդյուն:

Թաթուլ Բաղդասարյանի խոսքով՝ Հայկազ Բաղմանյանը դիմում է դատարան, որի միջոցով փորձում է իրեն պարտավորեցնել Բաղմանյանի ընկերության հետ 99 տարվա պայմանագիր կնքել, որպեսզի գույքը դառնա նրա սեփականությունը: Դրան զուգահեռ էլ Մարտունի քաղաքի ավագանին որոշում է կայացնում, համաձայն որի Բաղդասարյանի հողատարածքը համարվում է համայնքային սեփականություն: Ավագանու որոշումն էլ վիճարկելու համար Բաղդասարյանը դիմում է վարչական դատարան: Դատարանն հօգուտ Բաղդասարյանի է վճիռ կայացնում, իսկ Հայկազ Բաղմանյանը դիմում է Վճռաբեկ դատարան, որն էլ որոշում է Թաթուլ Բաղդասարյանի մասով գործը կարճել, իսկ ավագանու որոշումը թողնել ուժի մեջ:

«Հայկազ Բաղմանյանը 2015 թվականի սկզբին վաճառել է գազալցակայանը երեք հոգու, որոնցից մեկը «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանն է, մյուս նրա տեղակալն է՝ Ալբերտ Խաչատրյանը, իսկ երրորդ բաժնետերի անունը հաջորդ անգամ կասեմ»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ որևէ մեկից չի վախենում և պաքարելու է իր ունեցվածքը վերադարձնելու համար:

«Եվրոպական դատարան էլ եմ գնալու, կառավարությունը պարտավոր է իմ սեփականությունը վերադարձնի: Հայկա՛զ, իմ երեխաների հաշվին քո երեխաներին մի մեծացրու: Խիղճ ունեցիր, մարդկանց գումարը հետ տուր և իմ տարածքն էլ վերադարձրու»,- հայտարարեց Թաթուլ Բաղդասարյանը և դիմեց նորանշանակ վարչապետին՝ խնդրելով հանդիպում, որպեսզի մանրամասն ներկայացնի խնդիրը՝ ակնկալելով նրա միջամտությունը՝ իրենից խլված բիզնեսը հետ վերադարձնելու հարցում:

Նշենք նաև, որ Թաթուլ Բաղդասարյանն այս խնդիրը ներկայացնելով նաև փորձեց հակադարձել նորանշանակ վարչապետի այն հայտարարությանը, որի համաձայն, իր նշանակումից հետո որևէ հաջողակ բիզնեսմենից բիզնես չի խլվելու»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում