Մի շարք զինված խմբավորումների զինյալներ, ներառյալ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի, կրկին հարձակվել են Սիրիայի զորքերի դիրքերին «1070» շրջանում, Հալեպի հարավարևմտյան և արևմտյան մասերում Ասադի անվան ուսումնարանի մոտ, հյուսիս-արևմուտքում հարձակումները շարունակվել են Լարամուն թաղամասում, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնել է RIA Novosti-ի թղթակիցը Լարամուն շրջանից՝ զինյալները գնդակոծել են Սիրիայի բանակի դիրքերը ականանետերից, տանկերից և հրետանուց:
Կառավարական զորքերը բացել են պատասխան կրակ: Սիրիայի զինվորականների խոսքերով` կա հավանականություն, որ գնդակոծումից հետո ահաբեկիչները կձեռնարկեն հերթական հարցակվողական գործողությունը:







































