Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցների աշխարհագրական քարտեզներում տեղ գտած Թուրքիայի քարտեզը մեծ աղմուկ է բարձրացրել:
Դրանում Թուրքիայի Արևելյան Անատոլիայի շրջանը պատկերված է որպես Հայաստան, իսկ Հարավ-Արևելյան Անատոլիայի շրջանը՝ որպես Քուրդիստան: Կոսովոյի կրթության, գիտության ու տեխնոլոգիաների նախարար Ֆերդի Քովաչը հայտարարել է, որ դա նախարարության տպագրած քարտեզը չէ:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք տվյալ քարտեզն ուղարկվե՞լ է Կոսովոյի այլ քաղաքներ, թե՞ ոչ:











































