Իրանի դատարանը ԱՄՆ-ում բնակության իրավունք ունեցող լիբանանցի Նեզար Զաքին դատապարտել է 10 տարվա բանտարկության և տուգանել է 4 միլիոն դոլարով՝ Վաշինգտոնի օգտին լրտեսելու մեղադրանքով, հայտնում է Wall Street Journal-ը:
Նրա փաստաբանը հայտարարել է, որ պաշտպանությունը այդ դատավճիռը չի ընդունում և Զաքին համարում է անմեղ:
Ինչպես նշել է պարբերականը՝ Իրանի ԶԼՄ-ները դեռևս չեն հայտնել այդ գործով դատարանի որոշումը:
Զաքը ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու կասկածով: Դրանից մի ամիս առաջ նա գնացել է Թեհրան, որպես IT մասնագետ մասնակցելու կոնֆերանսին: Դրանից հետո նրան մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի օգտին լրտեսելու մեղադրանքով:








































