Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Պետք է արմատապես վերանայել պետական ապարատի առջև դրված խնդիրները. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում սեպտեմբերի 20-ին սկսվել են Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ ըստ ոլորտների առաջարկություններ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության ու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարները և ներկայացուցիչները:

Մինչ քննարկումն սկսելը, վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է արմատապես վերանայել պետական ապարատի առջև դրված խնդիրները, չափելի արդյունքների միջոցով ստուգել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: Վարչապետի խոսքով՝ պետական ապարատի ծախսերը պետք է կրճատել զգալիորեն և տնտեսումների հաշվին ապահովել անհրաժեշտ գործառույթների պատշաճ կազմակերպումը, ինչը, սակայն, որևէ կերպ չպետք է անդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա և չպետք է իրականացվի աշխատանքի որակի հաշվին:

Հատկանշելով գերատեսչություններում կառուցվածքային փոփոխությունների և հաստիքացուցակների օպտիմալացման անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար, դրանք պետք է պետական բյուջեում ամրագրվեն, եթե անհրաժեշտ արդյունավետություն են ապահովում իրենց նպատակների իրագործման տեսանկյունից: Այս առումով վարչապետը կարևոր է համարել նաև նախարարությունների ենթակայության տակ գործող կառույցների գործառույթների իրականացման ու դրանց արդյունքում քաղաքացիներ ի և տնտեսավարողների համար ստեղծվող հավելյալ արժեքի վերաբերյալ տնտեսական հիմնավորումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում