Google ընկերությունը հայտնել է իր նոր Pixel և Pixel XL ֆլագմանների շնորհանդեսի ամսաթիվը: «iPhone-ն սպանողները» կներկայացվեն 2016թ. հոկտեմբերի 4-ին՝ հայտնում է lenta.ru-ն:
Դրանք կլինեն Pixel ապրանքանիշի առաջին սմարթֆոնները: Նախկինում այդ ապրանքանիշի ներքո թողարկվել են միայն նոթբուք և պլանշետ: Pixel-ի և Pixel XL-ի արտադրությամբ զբաղվում է HTC ընկերությունը:
Google-ի հեռախոսի փոքր մոդելը կունենա 5 դյույմ անկյունագծով և 1920×1080 կետայնությամբ դիսփլեյ, իսկ XL տարբերակը՝ 5,5 դյույմ QHD-ով: Շշուկների համաձայն՝ երկու սմարթֆոնները կունենան Qualcomm Snapdragon 821 պրոցեսոր և 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն:









































