Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում պարգևատրել է մի խումբ անձանց

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռքբերած ակնառու հաջողությունների համար, մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Տարբեր բնագավառներում ակնառու հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պարգևների արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև ելույթ է ունեցել Անկախության տոնի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ.

«Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այս օրերին մենք նշում ենք Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Այս մեծ համազգային տոնը ենթադրում է նաև անցած ճանապարհի, դրա նշանակալի հանգրվանների ու իրադարձությունների իմաստավորում և գնահատում: Մենք գրեթե զրոյից ստեղծել ենք պետական, հասարակական ու քաղաքական նոր հաստատություններ: Այդ բարդ ու պատվաբեր ճանապարհի յուրաքանչյուր խաչմերուկում և ամեն մի կեռմանի վրա կանգնած են եղել մարդիկ՝ գործիչներ ու նվիրյալներ: Նրանք կանգնած են եղել մեր պետականության ակունքներում և մինչև այսօր իրենց հեղինակավոր ձայնն ունեն մեր կյանքում:

Այսօր մենք արժանին ենք մատուցում նրանց:

Հարգելի՛ պարգևատրվածներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Դուք տարբեր եք և ձեր գործունեությունն էլ է տարբեր՝ զինվորական, գրող, գիտնական, հասարակական, պետական ու քաղաքական գործիչ: Բայց դուք բոլորդ, մենք բոլորս անում ենք ընդհանուր գործ: Դուք ձեր գործով ու վարքով, ձեր կատարած աշխատանքով արդեն հասցրել եք հեղինակություն վայելել մեր ժողովրդի մոտ: Ձեր դիրքորոշումը, կեցվածքն ու կարծիքը մեր առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ կարևոր են ու ազդեցիկ մեր հասարակության համար:

Այս օրերին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ մենք պարգևատրում ենք գործիչների, ովքեր պատմական մեծ պատասխանատվության բեռ են կրում, կրում են արժանապատիվ կերպով և մեծ նվիրումով: Պարգևատրում ենք մարդկանց, ովքեր վաղուց արդեն խորհրդանիշներ են դարձել: Պարգևատրում ենք նաև մեր երկրի, մեր հասարակության կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների, երիտասարդների, ովքեր արդեն իսկ իրենց կարևոր ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում: Դուք բոլորդ, հարգելի՛ ներկաներ, ներկայացուցիչներն եք այս օրերին պարգևատրվող բոլոր գործիչների: Մենք հպարտ ենք և ուրախ, որ դուք մեզ հետ եք և ձեր ուրույն տեղը, դերը ու նաև ասելիքն ունեք:

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ: Շնորհակալություն, որ դուք կաք: Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երկար կյանք և անսպառ եռանդ ձեր գործունեության մեջ, քանի որ դուք բացառիկ ու շնորհակալ գործ եք կատարում, և շատ վստահ եմ, որ շարունակելու եք անել մեր երկրի և ժողովրդի համար ամեն հնարավորը: Անելու եք հանո՛ւն Հայաստանի: Շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում