«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Պրիմերայի 2-րդ տուրի «Ատլետիկո»-ի դեմ խաղից:
««Ատլետիկո»-ում ոչինչ չի փոխվել: Թիմը հաջողությունների է հասնում վերջին տարիներին: Մադրիդցիների խաղը կառուցված է պաշտպանության վրա:
«Ատլետիկո»-ն Պրիմերայի լավագույն ակումբներից մեկն է և պայքարում է բոլոր տիտղոսների համար: Պետք է որքան հնարավոր է քիչ սխալվենք:
Որևէ խաղ «Ատլետիկո»-ի հետ հեշտ չի եղել»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:







































