Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար։
Վահան Մարտիրոսյանը ծնվել է 1962 թ.։ 1984 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։
1984 -2000թթ. աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում` ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ, 2000 – 2006թթ.՝ «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն, 2006թ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ` գլխավոր կոմերցիոն տնօրեն, 2006 – 2010թթ.՝ «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, 2008 – 2012 թթ.` «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ, 2012 – 2016թթ. «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ: «GNC-ալֆա» ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «Ռոստելեկոմ»-ը:
Անկուսակցական է:











































