Այսօր Գյումրիում, ինչպես տեղեկացրել էինք, կրակել են ԲՀԿ թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի փոքր որդուն՝ Արշակին, որը մահացել է։
Երիտասարդը ժամը 13:20-ի հատվածում Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխի թափանցող միջանցիկ հրազենային վնասվածքով, արյունահոսությամբ։ Հիվանդին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, սակայն ստացած վնասվածքը անհամատեղելի էր կյանքի հետ, երիտասարդը մահացել է:
Շրջանառվում է լուր, որ երիտասարդին հայտնաբերել են նկուղում, հրազենը կողքին:
Այս պահին Գյումրի ԲԿ-ում իրարանցում է, հարազատները շոկի մեջ են:








































