«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ հիանալի մարզավիճակում է:
«Ես կարողանում եմ ապացուցել, որ գերազանց մարզավիճակում եմ: Ինձ համար կարևոր է, որ կարողանամ նպաստել թիմիս հաղթանակներին:
Այս պահին որոշ խնդիրներ ունենք պաշտպանության գծում: Հուսով եմ` առաջիկայում ամեն ինչ կկարգավորվի»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Նոյերի խոսքերը:











































