«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեյշ Վիդալը կարող է հեռանալ կատալոնական ակումբից առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Շրջանառվող լուրերի համաձայն` 27-ամյա ֆուտբոլիստը վիճաբանել է «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ:
Մարզիչը դժգոհ է կիսապաշտպանից և քիչ խաղաժամանակ է տրամադրում նրան: Ակումբն արդեն ուսումնասիրում է Վիդալի տրանսֆերի վաճառքի հնարավորությունը:








































