ԱՄՆ-ում անձնական օգտագործման զենքի ընդհանուր ծավալի մոտ 50%-ը գտնվում է բնակիչների 3%-ի ձեռքում, վկայում են նոր հետազոտությունները, որոնց արդյունքները հրապարակվել են Guardian պարբերականում:
Հարվարդի և Հյուսիս-Արևելյան համալսարանների գիտնականները պարզել են, որ հրազենի 130 միլիոն միավոր կենտրոնացած է ամերիկացիների 3%-ի ձեռքում, ընդ որում՝ Ամերիկայի տարածքում անձնական օգտագործման մեջ է գտնվում 265 միլիոն միավոր զենք:
2015 թվականի տվյալներով` 1994 թվականի համեմատ, երկրում զենքի քանակը ավելացել է 70 միլիոնով: Ընդ որում՝ գիտնականները առանձնացրել են մոտ 7.7 միլիոն թվաքանակով «սուպերտերերի» խմբին, որոնցից յուրաքանչյուրին բաժին է հասնում 7-ից մինչև 140 միավոր զենք:










































