Անգլիական «Էվերտոն»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուի գործակալ Մինո Ռայոլան խոսել իր հաճախորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Լուկակուն երջանիկ է «Էվերտոն»-ում: Մենք այժմ բանակցություններ վարում ենք մի քանի թիմերի հետ, սակայն դեռևս որևէ լուրջ բան չկա:
Մենք կապի մեջ ենք եղել «Յուվենտուս»-ի հետ, սակայն այդ ակումբը ֆինանսապես չի կարող իրականացնել Լուկակուի տեղափոխությունը:
Անգլիայից դուրս միայն 4 թիմեր կարող են ձեռք բերել Լուկակուի տրանսֆերը: Դրանք են ՊՍԺ-ն, «Բավարիա»-ն, «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը», – ասել է Ռայոլան:









































