Թուրինի «Յուվենտուս»-ի եզրային պաշտպան Սթեֆան Լիխշտայները խոսել է Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայացած «Ինտեր»-ի հետ խաղում կրած պարտության մասին:
«Այս պարտությունը դաս կլինի մեզ համար: «Ինտեր»-ը արժանի հաղթանակ տոնեց, իսկ մենք պետք է ուսումնասիրենք մեր կատարած սխալները և հաջորդ խաղում խաղադաշտ դուրս գանք արդեն կատարյալ վիճակում», – ասել է Լիխշտայները:
Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-ը զիջեց «Ինտեր»-ին 1:2 հաշվով:






































