Samsung Electronics ընկերությունը որոշում է ընդունել արագացնել Galaxy Note 7-ի թողարկումը` iPhone7 և iPhone 7 Plus սմարթֆոնների նկատմամբ շուկայի համեմատաբար թույլ ակնկալիքներից , հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Samsung-ի ղեկավարությունը իմանալով, որ նոր iPhone-ում մեծ փոփոխություններ չեն սպասվում, վստահ է եղել սեփական սմարթֆոնի հաջողությանը: Ընկերությունը մատակարարներին պարտադրել է ավելի սեղմ ժամկետներ:
Արդյունքում մշակողները զոհաբերել են էկրանի խտության մեծացումը և մարտկոցի նորացումը արագ լիցքավորվելու հնարավորությանը: Իրենց հերթին Samsung-ի գործընկերները չեն կարողացել ճշտորեն ստուգել սարքերի աշխատանքը:
Samsung-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել շտապողականության վերաբերյալ տեղեկատվությունը:






































