Կատալոնական «Բարսելոնա»-ի եզրային պաշտպան Ալեիշ Վիդալը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը:
«Բարսելոնա»-ին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ 27-ամյա ֆուտբոլիստը խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ, ով սկսել է ավելի քիչ վստահել Վիդալին:
Նշվում է, որ «Բարսելոնա»-ն արդեն իսկ սկսել է նոր եզրային պաշտպանի փնտրտուքները:
Հիշեցնենք, որ Ալեիշ Վիդալի ծառայություններով հետաքրքրվում էր Միլանի «Ինտեր»-ը:










































