Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:
Նիստը հետաձգվեց ամբաստանյալ Մովսես Ազարյանի ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով: Այս պահին շտապօգնություն են հրավիրել: Կշարունակվի, թե ոչ՝ պարզ կլինի բժշկի եզրակացությունից հետո:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում Ազարյանի մայրը պնդում էր, որ իր որդին անմեղ է և նրա նկատմամբ ճնշում են գործադրում:
Լուսանկարը՝ armtimes.com-ի











































