Ինչպես արդեն հայտնել ենք, Մադրիդի «Ռեալ»-ը 2:0 հաշվով առավելության է հասել «Էսպանյոլ»-ի նկատմամբ Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի խաղում:
Այդպիսով, մադրիդցիներն անընդմեջ 16-րդ հաղթանակն են տարել Պրիմերայում և կրկնել են «Բարսելոնա»-ի ռեկորդը, որը նույնքան հաղթանակներ էր գրանցել 2010/2011 թվականների մրցաշրջանում:
Հավելենք, որ «արքայական ակումբ»-ն անընդմեջ 12 հաղթանակ է տարել նախորդ մրցաշրջանում ր 4 հաղթանակ՝ ընթացիկ մրցաշրջանում:







































