Լոս Անջելեսում ընթանում է «Էմմիի» 68-րդ մրցանակաբաշխությունը, որը հեռարձակում է ABC հեռուստաալիքը:
«Ժողովուրդն ընդդեմ Օ.Ջեյ Սիմփսոնի. հանցագործությունների ամերիկյան պատմությունն» արժանացել է «Էմմիի» «լավագույն մինի-սերիալ» անվանակարգում:
«Ժողովուրդն ընդդեմ Օ.Ջեյ Սիմփսոնի. հանցագործությունների ամերիկյան պատմություն»-ը մրցանակների է արժանացել նաև դերասանական աշխատանքների համար. մինի-սերիալում տղամարդկային լավագույն կատարման համար մրցանակի են արժանացել Քորթնի Վենսը և Սթերլինգ Բրաունը՝ առաջնային և երկրորդ պլանի դերերի համար: Սառա Փորսոնը պարգևատրվել է մինի-սերիալում լավագույն կանացի դերի համար:
Ջուլիա Լուի-Դրեյֆուսը և Ջեֆրի Թեմբորը արժանացել են «Էմմիի» «Փոխնախագահ» և «Ակնհայտը» սերիալներում լավագույն կատակերգական դերի համար:
Կատակերգական սերիալում լավագույն դերասան է ճանաչվել Ջեֆրի Թեմբորը՝ «Ակնհայտը» սերիալում դերի համար:
Ամերիկյան «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխությունն ընդգծում է տարվա լավագույն հեռուստատեսային աշխատանքները:









































