Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում անհայտ անձը մտել է 14/1 ընտրատարածք, ներկայացել որպես գործող համայնքապետ, համայնքապետի թեկնածու Երվանդ Խաչատրյանի վստահված անձ և ասել. «Վերևից ասել են դադարեցնել ընտրությունները, որովհետև Արայիկ Խանդոյանի կինը, վստահված անձ է և կրում է Արայիկ Խանդոյանի պատկերով մարզաշապիկ»։
Արայիկ Խանդոյանի կինն ընդդիմացավ, հավաքված մարդիկ փաստաթուղթ պահանջեցին ընտրությունը դադարեցնել պահանջող անձից, պարզվեց, որ նա կեղծ թուղթ ուներ իր մոտ և գրանցված չէր որպես գործող համայնքապետի վստահված անձ։










































