Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում համայնքապետի ընտրություններին ընտրողների մեծ հոսք է նկատվում:
Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնի համար ինքնաառաջադրված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) ընտրողները հավատում են նրա հաղթանակին:
«Խանդոյանը հարգված մարդ է, մեր ընկերն է, լավ կռվող, մեր «վոլկն ա», մեր լավ գյուղացին է եղել», «մեր հերոսն է»,- ասում են համագյուղացիներն Արայիկ Խադոյանի մասին և հավելում, որ նա ավելիին՝ ավելի մեծ բարձունքների է արժանի:
Մանրամասները՝ տեսանյութում:









































