Թբիլիսիում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի 4 ներկայացուցիչները մեդալ չնվաճեցին: Գեղամ Գալստյանը և Մհեր Մարկոսյանը պարտություն կրեցին բրոնզե մեդալների համար գոտեմարտերում:
69 կգ քաշային Գեղամ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2:7 հաշվով պարտվեց ամերիկացի Աարոն Քարին:
85 կգ քաշային Մհեր Մարկոսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 0:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալիկ Շեբզուկովին:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճել էր 3 բրոնզե մեդալ:








































