ԱՄՆ-ում փորձարկել են զբոսաշրջիկների համար առաջին տիեզերանավը, որի մեկնարկը տեղի է ունեցել Մոհավա անապատում, հայտնում է gogetnews.info-ն:
Այդ փորձարկման ֆինանսավորմամբ և կազմակերպմամբ զբաղվել է Virgin Galactic ընկերությունը:
Մասնագետների կարծիքով՝ փորձարկումը կարելի է համարել հաջող, սակայն ավելի լիակատար վերլուծության համար անհրաժեշտ է անցկացնել բոլոր ստացված տվյալների վերլուծություն:
Թռիչքի բոլոր անդամները հայտնել են, որ իրենց զգացել են հրաշալի և չեն ունեցել ոչ մի բողոք:
Space Ship Two տիեզերանավը կարող է Երկրից բարձրանալ մինչև 100 կմ:
Virgin Galactic ընկերությունը նաև վաղուց արդեն անվանել է նման սարքով տիեզերք ճանապարհորդելու համար անհրաժեշտ գումարը, որը մեկ մարդու համար կազմում է շուրջ 250 հազար դոլար:







































