Friday, 12 06 2026
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել

Արմեն Մարտիրոսյանը Կարեն Կարապետյանին ասում է «կախարդական փայտիկի տեղը»

Աշխարհի 9 երկրների 14 քաղաքներում այսօր կայացել են համահայկական հավաք-երթեր՝ հաջակցություն «Սասնա ծռեր»- ի և ի նպաստ հայության համերաշխության:

Ի պաշտպանություն  «Սասնա ծռերի»  հանրահավաքին ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, որ տարբեր քաղաքներում անցկացված հավաքներն ու երթերը մեկ նպատակ են հետապնդում, որ «Սասնա ծռերի» առաջ քաշած պահանջներն ի կատար ածվեն: ««Սասնա ծռերին» շուտափույթ ազատում, պայքարենք դրա համար, առավել ևս, որ գլխավոր դատախազը, դա անձ չէ, դա պաշտոն է, հայտարարել էր, որ եթե զենքը վայր դնեն, այլ մոտեցում է լինելու: Դա պաշտոնական մոտեցում է»,- հիշեցրեց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով. ««Սասնա ծռերի» անդամների հիմնական մասը շատ շտապ պետք է ազատության մեջ լինի: Ոստիկանների հետ կապված դրվագների մասով առնչություն ունեցող «Սասնա ծռերի» ներկայացուցիչներն էլ պետք է արդար դատաքննության պրոցես ունենային»:

Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ մենք հիմա ապրում ենք մեր պատմության ամենածանր ժամանակները: «Ծանր տարիներ չեն եղել 90-ականները, երբ չկար լույս, հաց, բայց ազգս միասնական էր և պայքարում էր հայրենիքի ազատության համար:
«Ինձ համար ծանրն այս պահն է, երբ Էջմիածնում ՏԻՄ ընտրություններում արդեն իրար վրա են կրակում, ծեծում են, ջարդում են, մեկն ասում է` ավագանուն են գողացել… խոսուն է փաստը, որ զավակ կորցրած հայրը Հրազդանում դանակահարում է վարորդին, ով վրաերթի էր ենթարկել իր մանկահասակ երեխային, որովհետև ինքը դատարանից արդարություն չի սպասում, որովհետև տեսնում է, որ խաղաղ ցուցարարը, քաղաքական գործիչը կարող են ամիսներով կալանավորվել, իսկ մանկահասակ երեխայի մահվանը մասնակցություն ունեցած անձը կարող է շատ արագ բանտից  դուրս գալ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ մեր քաղքացիներչը արտագաղթում են ոչ թե սոցիալ տնտեսական պատճառներով, այլ անարդարության պատճառով: Արտագաղթը սկսվեց 1995-ից, երբ  առաջին անգամ ընտրություններ կեղծվեցին:

«Էսօր էլ «Սասնա ծռերը» արդարություն հաստատման փորձ էին անում: Արդարություն` երկրի կառավարման մեջ, Արցախի պայքարում, որ ազատագրված տարածքները չվերադարձվեն, արդարություն դատարաններում, որ Հայաստանը  քաղբանտարկյալներ  չունենա»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Սարի թաղի դեպքերը ցույց տվեցին, որ ՀՀ ոստիկանության ճնշող մեծամասնությունը ժողովրդի հետ է:

«Առանց ինքնիշխանության Հայաստանը չի կարող զարգանալ, այն կախվածությունը, որ կա ՌԴ-ից, այդ միակողմանի ուղղահայաց հրահանգները Հայաստանի համար չեն այլևս: Այն աստիճանի ուղղահայաց, որ բերվեց վարչապետ անձնավորություն, ում պաշտոնավարման   ժամանակահատվածում Իրանից Հայաստան եկող գազամուղի նախ տրամաչափը փոքրացվեց, հետո տրվեց Ռուսաստանին: Եթե նա պետության շահերի պաշտպան անձ լիներ, անմիջապես հրաժարական կտար և կասեր`Հայաստանի միջով անցնող գազամուղերը պետք է պատկանեն Հայաստանին», եթե ի սկզբանե հայկական կապիտալով են այդ գազամուղերը կառուցվել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Կախարդական փայտիկ են ման գալի,- արձանագրեց Արմեն Մարտիրոսյանը,- կախարդական փայտիկի տեղն ասում եմ. արժանացե՛ք ժողովրդի  վստահությանը, թույլ տվեք տնտեսությունը ազատ շնչի, արդար տնտեսական կառավարում իրականացրեք և կախարդական փայտիկը կդառնա կախարդական գերան: Ստեղծագործ ժողովուրդ ենք… այս իշխանությունները նույնիսկ Շահ Աբասի չափ չկան, ով հայերին տարավ Պարսկաստան, որպեսզի իր երկիրը ծաղկեցնի: Մեր ինքնիշխանության համար պայքարը մենք շարունակելու ենք»:

Մանրամասները տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում