Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այլևս չի ցանկանում օգտագործել իր իսկ «Մենք կհաղթահարենք» արտահայտությունը դեպի Եվրոպա փախստականների հոսքի վերաբերյալ, որը նա հնչեցրել է մոտ մեկ տարի առաջ միգրանտների հետ կապված ճգնաժամի կիզակետի ժամանակ: Այդ մասին հարցազրույցում նա ասել է Wirtschaftswoche շաբաթաթերթին:
«Այդ արտահայտությունը իմ քաղաքական աշխատանքի մասն է, քանի որ ես վստահ եմ, որ մենք ուժեղ երկիր ենք, որը այս փուլից դուրս կգա էլ ավելի ուժեղ: Սակայն երբեմն ինձ թվում է, որ դրանում չափազանց շատ բան են լսում, այդ պատճառով ես կնախընտրեի այն այլևս չօգտագործել, քանի որ այն դարձել է յուրօրինակ նշանաբան, գրեթե դատարկ արտահայտություն»,- հայտարարել է նա:
Առաջին անգամ Մերկելը այդ արտահայտությունն արել է 2015 թվականի օգոստոսին՝ կապված փախստականների իրավիճակի հետ:








































