Ոստիկանությունը չեզոքացրել է հանցագործին, որը գիշերային հրաձգություն էր իրականացրել ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի փողոցներում (Փենսիլվանիա նահանգ): Միջադեպի արդյունքում զոհվել է մեկ կին և վիրավորվել հինգ մարդ, այդ թվում երկու ոստիկան: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Հանցագործը Փենսիլվանիայի մասնավոր համալսարանի շրջանում կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների ողղությամբ տեղի ժամանակով 23:20-ին, որից հետո փորձել է թաքնվել տեղի բարերից մեկում: Այնտեղ չարագործը վիրավորել է պահակին և պատանդ վերցրել մի կնոջ, որպեսզի նրան օգտագործի որպես կենդանի վահան: Հետապնդումից փախչելով` հանցագործը գցում է կնոջը և կրակում նրա ոտքին, իսկ այնուհետև կրակում է պատահական ավտոմեքենայի վրա: Մեքենայի ուղևորուհին ստացված վնասվածքներից ավելի ուշ մահանում է: Արդյունքում հրաձիգը չեզոքացվում է ոստիկանության կողմից:
Հանցագործի անձը և դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում տեղի ունեցածի կապակցությամբ:









































