Եվրամիությունը Բուլղարիային կտրամադրի 108 միլիոն եվրո՝ լուծելու միգրացիոն ճգնաժամը: Այս մասին իր Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի մամլո քարտուղար Մինա Անդրեևան՝ մեջբերելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի խոսքերը ԵՄ 27 պետությունների (առանց Մեծ Բրիտանիայի) ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո:
«Որոշել ենք Բուլղարիային տալ 108 միլիոն եվրոյի արտակարգ օգնություն սահմանների և միգրացիոն հոսքի վերահսկման համար»,- ասված է հաղորդագրությունում:







































