Այանո Թոմինագան երկու գիշեր անցկացրել է Տոկիոյի Apple Store-ում, որպեսզի ստանա iPhone 7: Աղջիկը ուշադրություն է գրավել Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի պատկերով հսկայական բարձով: Այդ մասին հայտնում է Mashable-ը:
Բարձը առաջին անգամ չէ, որ ուղեկցում է Տոկիոյի բնակչուհուն: 2014 թվականին Թոմինագան հինգ օր անցկացրել է Apple Store-ի մոտի Գինզա թաղամասում` սպասելով iPhone 6-ի վաճառքի սկզբին:








































