France Football պարբերականը հայտարարել է «Ոսկե գնդակ»-ի հարցում ՖԻՖԱ-ի հետ համագործակցության դադարեցման մասին:
France Football-ը «Ոսկե գնդակ» մրցանակն աշխարհի լավագույն ֆուտբոլիստին շնորհում է 1965 թվականից, իսկ ՖԻՖԱ-ն 1988-ից շնորհում էր «Տարվա խաղացող» մրցանակը։
2010 թվականին ՖԻՖԱ-ն ու France Football-ը 5 տարվա պայմանագիր կնքեցին, ըստ որի՝ մրցանակակրի անունը որոշվում է ազգային հավաքականների ավագների ու մարզիչների, ինչպես նաև լրագրողների քվեարկության արդյունքում։






































