Սիրիայի ազատ բանակի մարտիկը սելֆի անելու փորձի ժամանակ պայթեցրել է իրեն և իր ընկերներին։ Ողբերգական միջադեպի տեսանյութը հրապարակել է The Daily Mail-ը։
Հեռախոսը, որով տղամարդը փորձել է նկարել, ըստ ամենայնի, ծրագրված էր օգտագործել պայթուցիկ սարքի ակտիվացման համար, և նկարահանման կոճակի սեղմումը հանգեցրել է պայթեցման։ Տուժածների մասին տեղեկություն չկա, սակայն այն փաստը, որ տեսախցիկը «ողջ է մնացել» պայթյունից հետո, վկայում է այն մասին, որ ռումբը շատ հզոր չի եղել։








































