Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամա XIV-ը Եվրամիությանը հորդորել է քննադատության ենթարկել Պեկինին։
«Դիմում եմ Ձեզ, որպեսզի տիբեթական հարցը չանհետանա օրակարգից»,- հայտարարել է նա՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդում։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Կրոնական առաջնորդի խոսքով՝ միլիոնավոր տիբեթցիներ ապրում են «մշտական վախի մեջ», ուստի Եվրամիությունը կոչված է «կառուցողական քննադատության» ենթարկելու Չինաստանի իշխանություններին:
Մինչև 2010 թվականը Չինաստանի կառավարությունը բանակցությունների մի քանի փուլ և անցկացրել Դալայ-լամայի ներկայացուցիչների հետ, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել:











































