«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
«Չեմ կարող պատկերացնել ինձ որևէ այլ ակումբում: Այստեղ երջանիկ եմ և ինձ զգում եմ, ինչպես տանը: Հուսով եմ՝ ավելի կբարելավեմ խաղային որակներս և ավելի շատ օգտակար կլինեմ թիմին:
Ինչ վերաբերում է ապագայում մարզչական գործունեություն սկսելուն, ապա առայժմ չեմ մտածում այդ մասին: Դժվար է ասել, թե ինչ կկատարվի 10-15 տարի անց»,- Marca-ն մեջբերում է Նեյմարի խոսքերը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊՍԺ-ն չափազանց շահավետ առաջարկ է արել Նեյմարին, որից, սակայն, ֆուտբոլիստը հրաժարվել է:








































