ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնագրից ելնելով՝ Սիրիա կուղարկեն ինքնաթիռներ, որոնք դիտորդական թռիչքներ կիրականացնեն: Այս մասին Associated Press-ին հայտնել են ամերիկացի բարձրաստիճան զինվորականներ:
Նշվում է, որ Սիրիայում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան թռիչքների քանակը չի նվազեցվի այդ քայլի կապակցությամբ. Արաբական Հանրապետություն լրացուցիչ կուղարկվեն աշխարհի այլ շրջաններում առաջադրանքներ կատարած ինքնաթիռներ: Այս որոշումը գործակալության զրուցակիցները բացատրել են նրանով, որ Պենտագոնը չի ուզում թուլացնել պայքարը ԴԱԻՇ-ի դեմ:
Բացի դրանից՝ ԱՄՆ-ը կավելացնի հետախուզության վերլուծաբանների թիվը՝Մոսկվայի հետ ահաբեկիչների ուղղությամբ հարվածները կոորդինացնելու համար:
Սեպտեմբերի 9-ին Ժնևում ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեչսությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին համաձայնության են եկել Սիրիայի հարցով բազմաստիճան ծրագրի շուրջ:










































