Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները հրապարակել են տեսանյութ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում գտնվող թուրքական բազան ականանետային գնդակոծման ենթարկելու մասին: Տեսագրությունը տեղադրվել է YouTube վիդեոհոսթինգում։
Հարձակումն իրականացվել է սեպտեմբերի 5-ին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ականանետային մի շարք արկեր պայթում բազայում գտնվող ուղղաթիռների հարևանությամբ։
Սեպտեմբերի 6-ին PKK-ն հայտարարել է Չուքուրջա շրջանում Black Hawk տիպի 3 ուղղաթիռ ոչնչացնելու և 2 ուղղաթիռ վնասելու մասին։ Բացի այդ, հարձակման ժամանակ սպանվել է 10 թուրք զինծառայող։
Թուրքիայի իշխանությունները հերքել էին դա՝ ասելով, թե տեխնիկայի ու անձնակազմի կորուստներ չկան։ Սեպտեմբերի 6-ին Չուքուրջա էր այցելել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։







































