Իտալա-ամերիկյան Fiat Chrysler ավտոկոնցեռնը 1,9 մլն ավտոմեքենա է հետ կանչում ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
Հետկանչման պատճառն այն է, որ որոշ տեսակի վթարների դեպքում անվտանգության բարձիկը և ամրագոտու ձգիչը կարող են չգործել:
Կոնցեռնը հետ կկանչի 2010-2014 թթ. արտադրության Chrysler Sebring, Chrysler Cirrus, Chrysler 200, Dodge Caliber, Dodge Avenger, Lancia Flavia, Jeep Patriot և Jeep Compass մոդելները:







































