ՄԱԿ-ի ներկայացուցիչները Սիրիայում հակամարտող երկու կողմերին՝ իշխանություններին ու ապստամբներին, մեղադրել են հրադադարի ռեժիմի ժամանակ մարդասիրական օգնության մատակարարման համար խոչընդոտ ստեղծելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պետք է վերահսկեին զինված ուժերի դուրսբերումը Հալեպում Կաստելլո ճանապարհից (կապում է քաղաքի արևելյան և արևմտյան մասերը), ինչպես նաև քննադատել Դամասկոսին, որը նախկինի պես չի տվել մարդասիրական օգնության մատակարարման թույլտվություն։
Մարդասիրական օգնության ծրագրի համակարգող Յան Էգելանդը հայտարարել է, որ և՛ ապստամբները և՛ սիրիական կառավարությունը պատասխանատու են Հալեպ օգնության մատակարարումների ձգձգման համար։












































