Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են ստիպել BBC-ի «աստղերին» հայտնելու իրենց աշխատավարձերի չափը` հեռուստառադիոկորպորացիայի գործունեությունում մեծ թափանցիկություն ապահովելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
«Դառնալով ավելի թափանցիկ, BBC-ն կարող է տնտեսել միջոցներ, որոնք կարող է ներդնել նոր հիանալի հաղորդումներում»,- հայտնել է երկրի մշակույթի նախարար Կարեն Բրեդլին հինգշաբթի օրը ելույթ ունենալով խորհրդարանի Համայնքների պալատում:
Իրենց եկամուտները պետք է հրապարակեն բոլոր նրանք, ովքեր տարեկան ստանում են ավելի քան 150 հազար ֆունտ սթեռլինգ:











































