Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը գտնվում է հիանալի ֆիզիկական վիճակում, թեկնածուի բժշկական զննում անցկացնելու արդյունքում հայտարարել է նրա բժիշկ Հարոլդ Բորնստեյնը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ընդհանուր առմամբ պարոն Թրամփը գտնվում է հիանալի ֆիզիկական վիճակում»,- ասված է բժշկի երկու էջանոց հայտարարությունում, որը տարածել է Թրամփի շտաբը:
Բորնստեյնի խոսքերով` նա Թրամփին բուժել է 38 տարի: Թրամփը հիվանդանոցում գտնվել է կյանքում միայն մեկ անգամ, երբ 11 տարեկան հասակում հանել են նրա կույր աղիքը:
Բուժզննման արդյունքները ցույց են տվել, որ Թրամփի հասակը 190 սմ է, քաշը 107 կգ, արյան մեջ խոլեստերինի մակարդակը 169 է, արյան ճնշումը 166/70, արյան մեջ շաքարի պարունակությունը 99: Լյարդը և վահանագեղձը նորմայի մեջ են:











































