Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան, ով իր թիմին հաղթանակ է պարգևել «Սպորտինգ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի հանդիպմանը, ամփոփել է խաղի արդյունքները:
«Մենք այնքան էլ հաջող չսկսեցինք խաղը: Բայց սա «Ռեալ»-ն է: Այս ակումբի հետ ամեն ինչ կարող է պատահել խաղադաշտում: Երջանիկ եմ տուն վերադառնում:
Պետք է պայքարել մինչև խաղի ավարտն ազդարարող սուլիչը: Ցանկացած պահի կարելի է գոլ խփել և հաղթել: Երբեմն ֆուտբոլն այնքան էլ արդարացի չէ: Մեզ համար կարևոր էր հաղթել, և մենք արեցինք դա: Պետք է փորձենք առաջինը լինել խմբում»,- Marca-ն մեջբերում է Մորատայի խոսքերը:








































