Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ճնշելու կարիք չկա. ՀՀԿ-ին ձեռնոց նետելու ունակ քաղաքական ուժ չկա. Լևոն Մարտիրոսյան

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, նոր վարչապետի նշանակմանը և հարցին, թե անձերին փոխելով՝ արդյո՞ք հնարավոր կլինի վիճակ բեկել, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ այս փոփոխությունները, նոր սկիզբը պարտադրված են նոր Սահմանադրությամբ, ապրիլյան պատերազմը և ամառվա իրադարձությունները հետաձգեցին դրանք:

Լ. Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Հովիկ Աբրահամյանն ինքը նշեց, որ չի կարողանում ցանկալի արդյունքներ ապահովել: «Մարդիկ միշտ էլ պետք է փոխվեն, hավերժ պաշտոնյաներ չկան: Համակարգային փոփոխություններ են պետք, և դրանք բխում են Սահմանադրությունից, հատկապես տնտեսության մեջ պետք է լուրջ փոփոխություններ իրականացվեն»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում չափազանց դրական է ընդունվել և’ քաղաքական դաշտում, և’ հասարակոության լայն շրջանակների կողմից:

Լ. Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանը պրոֆեսիոնալ կադրերի պահանջարկ ունի, այդպիսի կադրերի կարիք միշտ էլ կա անգամ զարգացած երկրներում: Նա հավաստիացրեց, որ կադրերի համալրման հարցում Սփյուռքի ներուժը ևս կօգտագործվի:

«Կառավարությունը պետք է ձևավորվի՝ հենվելով ԱԺ-ում եղած մեծամասնության վրա, պարտադիր չէ, որ այս կամ այն կուսակցության անդամ լինեն կամ ընդհանրապես կուսակցական լինեն, հաշվի է առնվելու պրոֆեսիոնալիզմը»,- նշեց Լ. Մարտիրոսյանը և հույս հայտնեց, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը լավագույնս կկատարի իր պարտականությունները:  «Նոր վարչապետը քաղաքական մարդ է, նա իր նորարար աշխատելաոճով, իր փորձով ու գիտելիքներով և արտակարգ մարդկային տվյալներով միայն կնպաստի այն խնդիրների լուծմանը, որոնց առջև կանգնած են ինքը՝ որպես վարչապետ, և նոր ձևավորվելիք կառավարությունը»:

Լևոն Մարտիրոսյանի հետ զրուցեցինք նաև ՏԻՄ ընտրություների շուրջ: Լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀԿ-ն հետապնդումների է ենթարկում տարբեր թեկնածուների, սպառնում են՝ պարտադրելով ինքանբացարկ հայտարարել. ԲՀԿ խմբակցության ղեկավարը ևս փաստում է այն մասին, որ իրենց թեկնածուների վրա ճնշումներ են գործադրվել: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Լևոն Մարտիրոսյանը նշեց. «Իշխանությունը կարիք չունի ընդդիմադիր դաշտի կամ առանձին գործիչների վրա ճնշումներ գործադրելու: Այս պահին, առավել քան երբևէ, կառավարող ուժը իրեն վստահ է զգում: Ցավոք սրտի, հակառակ դաշտում չկա որևէ ուժ, որից իշխանությունը պիտի վախենա: Սա երկրի և հասարակության համար խնդիր է: Առանց ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված ընդդիմության չի կարող լինել ժողովրդավարություն, իսկ առանց ժողովրդավարության երկիրն ապագա չունի: Մենք այլընտրանք չունենք, պետք է լինենք ժողովրդավար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում