Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր թիմի առջև դրված նպատակների մասին:
«Ինչպես ես, այնպես էլ թիմի բոլոր ֆուտբոլիստները ավելորդ են համարում Եվրոպա լիգայի առաջնության մեր մասնակցությունը: Այդ մրցաշարը միայն խանգարում է մեզ:
Մենք ցանկանում ենք կենտրոնանալ Պրեմիեր լիգայում չեմպիոնության հասնելու վրա, սակայն Եվրոպա լիգան խանգարում է մեզ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Եվրոպայի լիգայի առաջնությանը կներկայանա համեմատաբար երիտասարդ կազմով: Շատ ֆուտբոլիստներ խաղալու հնարավորություն կստանան», – ասել է Մոուրինյոն:






































