Մյունխենի «Բավարիա»-ն նոր ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում։
Կարլո Անչելոտիի գլխավորած ակումբը երեկ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոստով»-ի դարպասը։ Այդ հաղթանակը մյունխենյան ակումբի համար 13-րդ անընդմեջ հաղթանակն էր սեփական հարկի տակ։
Այսպիսով՝ «Բավարիա»-ն այս ցուցանիշով գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի արդյունքը, որը գրանցվել էր 2006-2008թթ։
Վերջին պարտությունը «Բավարիա»-ն կրել է 2014թ․՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Մրցակիցը Մադրիդի «Ռեալ»-ն էր։






































