Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին։ Մարսելոն կարծում է, որ Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։
«Մարդիկ ցանկանում են խոսել Ռոնալդուի մասին։ Ես ամեն օր տեսնում եմ նրա աշխատանքը մարզումներին։ Ռոնալդուն լավագոււյնն է աշխարհում։ Շատերը փորձում են նսեմացնել նրա նվաճումները։
Նա 3 «Ոսկե գնդակ» է նվաճել և «Ռեալ»-ին շատ բան է տալիս։ Քրիշտիանուն մեծ ֆուտբոլիստ է»,- Մարսելոյի խոսքերը մեջբերում է Marca-ն։










































