Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը, որին նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալը դատապարտել է 40 տարվա բանտարկության, հայտարարել է, թե բանտում ջանում Է չկորցնել հումորի զգացումը: Այս մասին նա հայտարարել է դատավճռի կայացումից հետո գերմանական Zeit շաբաթաթերթին տված առաջին հարցազրույցում:
Սեպտեմբերի 14-ին հրապարակված հարցազրույցում 71-ամյա Կարաջիչը պատմում է բանտում իր առօրյայի մասին: Նա նշել է, որ հումորն իր և մյուս բանտարկյալների համար «ինքնարտահայտման և անհանգստությունից կամ ագրեսիայից ազատվելու լավագույն միջոցն է»: «Ուստի մենք մշատապես ծիծաղում ենք»,- ասել է բոսնիացի սերբերի նախկին առաջնորդը:
Կարաջիչը նաև հայտարարել է իր անմեղապարտության մասին: «Ես գիտեմ, որ սերբական աշխարհն ինձ կհիշի որպես անձնվեր և պատասխանատու պետական գործչի»,- նշել է նա:
Կարաջիչի նկատմամբ դատավիճիռը հրապարակվել էր մատի 24-ին: Նա մեղավոր է ճանաչվել մեղադրանքի 11 կետերից 10-ով, այդ թվում Սրեբրենիցայում ցեղասպանության մեջ, երբ ավելի քան 7 հազար բոսնիացի մահմեդական պատանիներ ու տղամարդիկ սպանվեցին։








































