«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, ով Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի «Սելթիկ»-ի դեմ խաղում երեք գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:
«Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Նա կարող է խաղալ ցանկացած գծում՝ կիսապաշտպանությունում, հարձակման գծում: Այդ պատճառով նա ազաը է խաղադաշտում:
Իմ կողմից շատ սխալ կլիներ սահմանափակել Լեոյի գործողությունները: Նա այն ֆուտբոլիստն է, ով կարող է դիպուկ փոխանցում կատարել 40 մետրից»,- Football Espana-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:











































