Facebook և Twitter ընկերությունները միացել են Google First Draft ծառայության հիման վրա ԶԼՄ-ների գործընկերային ցանցին տվյալների որոնման և զտման գործընթացի բարելավման համար: Այս մասին գրում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ գործընկերային ցանցը պետք է նպաստի տեղեկության որոնման և դրա ստուգման գործընթացի կատարելագործմանը՝ սխալ տվյալների հրապարակումից խուսափելու նպատակով:
գործընկերային ցանցին արդեն ավելի քան 20 կազմակերպություն է միացել, այդ թվում՝ Telegraph-ը, New York Times-ը, Washington Post-ը, BuzzFeed News-ը:










































