Հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում ընդդիմության, իշխանության և քաղհասարակության որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ նախաստորագրվել է նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների սահմանման շուրջ համաձայնագիր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ:
«Եթե իշխանությունը և քաղաքական ընդդիմությունը կարևորել են քաղաքացիական հասարակության կարծիքը, մոտեցումները, եթե սա արհեստական պրոցես չէր և չէր մանիպուլացվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը, ուրեմն այդ քաղաքական կամքը կարող է կիրառվել նաև այն դրույթների նկատմամբ, որոնք կարող են արագ շտկվել: Դրա մասին առայժմ խոսակցություն չի եղել, եթե չի էլ լինի, մենք նույնիսկ այս փաստաթղթի ստորագրման պայմաններում կասկածներ կունենանք, որ քաղաքական կամքը կար»,- ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ արդեն քաղհասարակությունը տվել է հավանություն նախաստորագրված փաստաթղթին, Բորիս Նավասարդյանը նշեց, որ հավանություն է տրվել միայն կոնկրետ դրույթների:
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը չնշեց, որ քաղաքացիական հասարակությունը հավանություն է տվել միայն կոնկրետ դրույթների. այս դիտարկմանը Բորիս Նավասարդյանն արձագանքեց. «Բայց Լևոն Զուրաբյանը քաղաքացիական հասարակության խոսնակը չէ: Մեր դիրքորոշումները հասկանալու համար պետք է կարդալ մեր հայտարարությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































