Monday, 06 05 2024
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online

Եկատերինբուրգում ձերբակալել են Դեդ Հասանի զարմիկին

Եկատերինբուրգում ձերբակալվել է սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) զարմիկ Թիմուր Միրզոևը, ով հայտնի է Թիմուր Սվերդլովսկի մականունով: Այս մասին հայտնում է «Նովի Ռեգիոն» գործակալությունը:

Միրզոևի և քրեական աշխարհի ևս 8 ներկայացուցիչների ձերբակալությունը կատարվել է Մոսկովյան փողոցում գտնվող «Արևելյան խոհանոց» սրճարանում: Ձերբակալվածների շարքում են Լևան Ակոևը (Լևա), Պաատա Լանգվիլավան (Պատա), Շալվա Ակոևը (Շալվա), Նասիմի Կազիմահոմեդովը, Յուրի Շավիլովը, Իլյամ Օսմանովը և Զուրաբ Կևկիձեն:

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ «օրենքով գողերը» հավաք էին կազմակերպել՝ քննարկելու վերջերս գողական կարգավիճակ ստացած Օլեգ Գերասիմովիչի վարքը: Վերջինս հայտնի է Մումու և Սլուցկի մականուններով: Վերջին ժամանակաշրջանում Գերասիմովիչը փորձում է գործունեություն ծավալել Սվերդլովի շրջանում: 2013-ի մայիսին նա ազատազրկման կարճատև ժամկետի է դատապարտվել և պետք է ազատ արձակվի աշնանը:

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին՝ հավաքից առաջ Միրզոևը գնացել է վանքերից մեկը, որի հովվապետը նրա անձնական խոստովանահայրն է: Այդ հոգևորականը նախկինում 12 տարի բանտում է անցկացրել սպանության համար:

2013-ի հունվարին Դեդ Հասանը սպանվեց: Նրա կլանը հայտնվել է միանգամից մի քանի ազդեցիկ անդամների, այդ թվում՝ Միրզոևի կառավարման ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում